ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիան և Սաուդյան Արաբիան կարող են զորք մտցնել Սիրիա

Թուրքիան և Սաուդյան Արաբիան կարող են զորք մտցնել Սիրիա
20.02.2016 | 13:20

ԱՄՆ-ը փորձում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց հետ պահել՝ գրում է Financial Times-ը: ՆԱՏՕ-ի երկրների մեծամասնության կարծիքով` ծայրահեղ մտահոգիչ է, երբ դաշինքի անդամ պետությունը զորք մտցնի երկիր: Անկարան ու Էր Ռիադը կարող են զորք մտցնել Սիրիա առանց Վաշինգտոնի համաձայնության, նրանց նյարդայնացնում է, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտում Ռուսաստանի արշավին և սկսում են որոշ գործողություններ ձեռնարկել: Թուրքիան մտադիր է մի քանի կմ խորությամբ բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հետ սահմանին, որ թույլ կտա վերահսկել սիրիացի քրդերի տեղաշարժը:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ